Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Առաջին անգամ

Առաջին անգամ
22.01.2016 | 11:35

Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի անդրանիկ խաղարկությունում, որը Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գործուն մասնակցությամբ անցկացվում է Հայաստանում, հայտնի են առաջին չեմպիոնները: Տղամարդկանց ազատ ոճի 10 կմ տարածությունն առաջինը հատել է Հայաստանի պատվիրակ Սարգիս Միքայելյանը: Այստեղ երրորդը նույնպես մեր երկրի ներկայացուցիչն է՝ Միքայել Միքայելյանը: Սարգիս Միքայելյանի հաջողությունը կրկնել է Կատյա Գալստյանը: Նա հանդես է եկել ազատ ոճի 5 կմ տարածությունում: Երեկ, խաղարկության վերջին օրը, կայացան դասական մրցաձևերի մրցումները: Հավելենք, որ ծաղկաձորյան խաղարկությանը մասնակցում էր աշխարհի հինգ երկրի (Իրան, Ռումինիա, Սերբիա, Լիտվա, Հայաստան) շուրջ հիսուն մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ